Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի
Կրթություն, գիտություն
20:15 12/07/2024
Աշխարհ

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան իպետական համալսարանում կբացի «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միությունը։

Պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ISAA-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովի խոսքով՝ սեպտեմբերից կմեկնարկի հայոց լեզվի, այդ թվում՝ գրաբարի (հին հայերենի), հայ ժողովրդի պատմության և մշակույթի ուսումնասիրությունը  ուսուցումը։ Բացի դրանից, ամբիոնը մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի բուհերի և այլ երկրների հայագիտական ​​կենտրոնների հետ։ Համակարգող է նշանակվել Անուշ Մարգարյանը։

Placeholder