Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում նվազել է 2,4 տոկոսով
Տնտեսություն
17:05 13/07/2024
Տարածաշրջան

Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում նվազել է 2,4 տոկոսով

Հայաստանից 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան է այցելել ավելի քան 387,6 հազար այցելու, ինչը 2,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է  հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով զբաղեցրել է երրորդ տեղը։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած այցելուները։ Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։

Միաժամանակ, ընդհանուր առմամբ, Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 5,6 տոկոսով՝ հասնելով 3 միլիոն 21,067 հազարի։

 

 

Placeholder
Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում նվազել է 2,4 տոկոսով