Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սուրենյանց. Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ դա նախապայման համարելով խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Այն հետևողականությամբ, որ Բաքուն այս հարցն առաջ է մղում միջազգային հարթակներում՝ լեգիտիմացնելով իր օրակարգը, հուշում է, որ Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը»,- նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա, փորձը ցույց է տվել, որ Փաշինյանն այս առումով Արևմուտքի համար «հարմար» գործընկեր է, որովհետև բավարարում է ցանկացած գնով խաղաղություն հաստատելու արևմտյան շրջանակների պահանջը:
«Շատ շուտով կրկին կլսենք Փաշինյանի դասախոսություններն այն թեմայով, թե «ցլերը կգզեն մեզ», եթե չփոխենք Սահմանադրությունը:
Ահա, թե ինչ պետք է իմանալ սպասվող «պատմական» պայմանագրի մասին»,- գրել է Սուրենյանցը։