Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին
Աշխարհում
18:32 14/07/2024
Աշխարհ

Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը ժամանել է Ուիմբլդոնի թենիսի մրցաշար։ Նա երկրորդ անգամ է հանրությանը ներկայանում այս տարվա մարտ ամսից հետո, երբ հայտարարել էր իր հիվանդության՝ քաղցկեղի մասին։ Հանդիսատեսը կանգնել ու ծափահարություններով ողջունել է Միդլթոնին։

championat.com-ը գրում է, որ ավանդույթի համաձայն, ակնկալվում է, որ Քեյթ Միդլթոնը գավաթը կհանձնի հաղթողին: 

Դքսուհու հետ է նրա  իննամյա դուստրը՝ արքայադուստր Շառլոտան և նրա քույրը՝ Պիպա Միդլթոնը։

Նշենք, որ եզրափակիչում խաղում են իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը և ATP-ի երկրորդ համար սերբ Նովակ Ջոկովիչը։

 


 

Placeholder
Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին