Մահացել է  հայտնի դերասանուհի Շենեն Դոհերթին
Հասարակություն
12:18 15/07/2024
Աշխարհ

Մահացել է հայտնի դերասանուհի Շենեն Դոհերթին

53 տարեկանում քաղցկեղի հետևանքով մահացել է հայտնի դերասաբուհի Շենեն Դոհերթին։

«Ծանր սրտով հաստատում եմ դերասանուհի Շենեն Դոհերթիի մահը։ Նա նվիրված դուստր էր, քույր, մորաքույր և ընկեր՝  շրջապատված իր սիրելիներով, որոնց թվում էր նաև նրա շունը», - հայտնել է նրա ներկայացուցիչը:

Դոհերթին չորս տասնամյակ անցկացրել է կինոյում՝ նկարահանվելով բազմաթիվ ֆիլմերում։ Նա առավել հայտնի է «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում Բրենդա Ուոլշի դերով և «Հմայվածներ» հեռուստասերիալում Փրյու Հոլիվելի դերով։

Դերասանի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել  էր 2015 թվականի մարտին։ Նա  ենթարկվել էր մաստեկտոմիայի, ճառագայթային և քիմիաթերապիայի։

Երկու տարի անց քաղցկեղը կրկին գլուխ էր բարձրացրել։

 

Placeholder