2 տղա և 2 աղջիկ Հաղթանակ կամրջի վրա մեքենայով երթևեկելիս արձակել են կրակոցներ
Իրավունք
15:02 15/07/2024
Հայաստան

2 տղա և 2 աղջիկ Հաղթանակ կամրջի վրա մեքենայով երթևեկելիս արձակել են կրակոցներ

Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: Ոստիկանության հաղորդմամբ, նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ: «Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Placeholder