Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել
Քաղաքական
16:35 14/07/2024
Հայաստան

Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել

Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահի, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Նա համապատասխան գրառում է արել X-ում:

«Վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը: Նման բռնության ակտերը տեղ չունեն ժողովրդավարական հասարակության մեջ, քանի որ դրանք խարխլում են ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական սկզբունքները, որոնք մենք խորապես գնահատում ենք:

Դոնալդ Թրամփին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-X-ում գրել է Փաշինյանը

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Placeholder
Փաշինյանը Դոնալդ Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթել