Թրամփը բացատրել է, թե ինչու է կրակողը վրիպել
Քաղաքական
10:58 15/07/2024
Աշխարհ

Թրամփը բացատրել է, թե ինչու է կրակողը վրիպել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարողացել է խուսափել հրազենային լուրջ վնասվածքից, քանի որ այդ պահին շրջվել է՝ կարդալով անօրինական ներգաղթի վիճակագրությամբ աղյուսակը։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Քաղաքական գործիչը կարծում է, որ հանրահավաքը ողբերգական ավարտ կունենար, եթե աղյուսակից տվյալները կարդալիս գլուխը չշրջեր աջ։ Նա ավելացրել է, որ ցանկանում էր շարունակել իր ելույթը Փենսիլվանիայում, սակայն Գաղտնի ծառայության գործակալները տարել են իրեն ու ասել, որ «դա անվտանգ չէ»: 

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփը նաև հրաշք է անվանել այն, որ ողջ է մնացել մահափորձից հետո։ Բժիշկը, քաղաքական գործչին ասել է, որ երբեք չի տեսել, որ որևէ մեկը ողջ մնա նման հարվածից հետո։

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձ է կատարվել։ Քաղաքական գործչի վրա կրակել են մի քանի անգամ, ինչից հետո նրան արյունոտ ականջով տարել են հարթակից ու հոսպիտալացրել։ Բուժում ստանալուց հետո Թրամփը դուրս է գրվել հիվանդանոցից։

Կրակողը սպանվել է։ ՀԴԲ-ի տվյալներով, նա 20-ամյա Փենսիլվանիայի բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է։
 

Placeholder
Թրամփը բացատրել է, թե ինչու է կրակողը վրիպել