Մբապեն` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին
Աշխարհում
11:46 16/07/2024
Աշխարհ

Մբապեն` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում իր շնորհանդեսից  առաջ պատասխանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին։

«Իրականացա՞վ «Ռեալ»-ում խաղալու երազանքը: Իհարկե»,- Մբապեի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։

championat.com-ի հաղորդմամբ, այսօր Մադրիդի «Ռեալում» տեղի կունենա Կիլիան Մբապեի հանդիսավոր շնորհանդեսը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցման գումար:Կիլիանի վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր:

Placeholder
Մբապեն` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին