Մբապեն դիմել է «Ռեալի» երկրպագուներին արդեն որպես «Ռեալի» խաղացող
Աշխարհում
16:44 16/07/2024
Աշխարհ

Մբապեն դիմել է «Ռեալի» երկրպագուներին արդեն որպես «Ռեալի» խաղացող

Այսօր Մադրիդում  տեղի է ունեցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ որպես «Ռեալի» ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը։

Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին հայտարարվել էր դեռ հունիսին, ֆրանսիացին միացել է մադրիդյան թիմին՝ որպես ազատ գործակալ ՊՍԺ-ից հեռանալուց հետո, որտեղ նա անցկացրել է մի քանի տարի: Այսօր Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, ստացել ինը համարի մարզաշապիկը և բարեհաջող անցել բուժզննում։

championat.com-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է ակումբի երկրպագուներին և խոստացել համապատասխանել ակումբի պատմությանը։

«Ես ուղերձ ունեմ երեխաներին։ Ես էլ ձեզ նման երեխա էի։ Ուժեղ ցանկությամբ և երազանքով կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Սա անհավանական օր է։ Մանկուց միայն մեկ երազանք եմ ունեցել, և այստեղ լինելն ինձ համար շատ բան է նշանակում։ Շնորհակալություն «Ռեալի» երկրպագուներին, քանի որ նրանք իրենց սերն են տվել այս տարիների ընթացքում։

Հիմա ես մեկ այլ երազանք ունեմ։ Ես պատրաստվում եմ կյանքս տալ այս ակումբի և այս խորդանշանի համար, որպեսզի համապատասխանեմ իր պատմությանը»,- ասել է Մբապեն՝ որպես «Ռեալի» խաղացող իր շնորհանդեսին:

 

Placeholder