Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին
Հայաստանի հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզում մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին: Այս մասի հայտնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:



