Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին
Աշխարհում
18:00 17/07/2024
Աշխարհ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին։ championat.com-ի հաղորդմամբ, խորվաթ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում 38-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի նախորդ աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Մոդրիչի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մոդրիչը հրաժարվել է այլ ակումբների առաջարկներից՝ Մադրիդում մնալու համար։

Placeholder