Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
17:09 18/07/2024
Հայաստան
Փաշինյանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին հարցին, Ալիևը բութն է վեր պարզել
Լոնդոնում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Օքսֆորդշիրում գտնվող Բլենիմյան պալատ ժամանելիս` լրագրողները Փաշինյանին, Ալիևին հարց են ուղղել, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ըստ «Ազատության», Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել։ Իսկ տեսանյութում երևում է, որ ի պատասխան հարցի՝ Ալիևը բութ մատն է վերև պարզել։
Placeholder