«Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում». «Եթե ուզում եք ժամերով հերթ չկանգնել, վճարեք»
Հասարակություն
10:59 18/07/2024
Հայաստան

«Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում». «Եթե ուզում եք ժամերով հերթ չկանգնել, վճարեք»

«Զվարթնոց» օդանավակայանում մարդիկ ժամերով հերթ են կանգնում անձնագրային ստուգում անցնել համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Նրա ներկայացմամբ,  ժամեր շարունակ հերթ չկանգնելու համար իրենց առաջարկել են յուրաքանչյուր անձի համար հավելյան 9000 դրամ վճարել և անցնել անձնագրային ստուգում։

«Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում։ Փող «կպցնելու» նոր տրյուկ. առանց հերթ անցնելու համար առաջարկում են անձի համար վճարել 9 հազար դրամ՝ կամ՝ մի 4-5 ժամ պիտի հերթ կանգնես»,- գրել է նա։ 

 

Placeholder
«Բարդակ «Զվարթնոց» օդանավակայանում». «Եթե ուզում եք ժամերով հերթ չկանգնել, վճարեք»