«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի քենին դեպի Սյունիքի մարզ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում
Օրվա մամուլ
08:56 18/07/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի քենին դեպի Սյունիքի մարզ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 12-ին Սյունիքի մարզում այցելել էր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի քույրը՝ Ալվինա Աբաջյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը Գոհար Աբաջյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կապ ունի իր քույրը դեսպանի այցի կամ դեսպանի հետ, և ստացանք հետևյալ պատասխանը. «Քույրս 2019 թվականից «Քոնթուր գլոբալ»-ի ֆինանսական տնօրենն էր, 2023-ին նշանակվել է գլխավոր տնօրեն»։ Թե որքանով է Ալվինա Աբաջյանի աշխատանքի ակտիվությունը կապված քրոջ ամուսնու՝ Արարատ Միրզոյանի գոծոնի հետ՝ ցանկացանք ճշտել հենց Ալվինա Աբաջյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder