Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են. Սուրենյանց
Քաղաքական
17:11 18/07/2024
Հայաստան

Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են. Սուրենյանց

«Կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել, թե ում մեղքով կամ հրաժարման հետևանքով է այսօր Լոնդոնում ձախողվել Փաշինյան- Ալիև հանդիպումը: Իրականությունն այն է, որ նրանցից և որևէ մեկը մոտիվացված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, առնվազն դա առաջնահերթություն չէ ոչ Փաշինյանի և ոչ էլ՝ Ալիևի համար»,-Լոնդոնից, Երևանից ու Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքում է քաղաքական, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ,  Ալիևը հասկանում է, որ Փաշինյանից աստիճանաբար ստանում է իր բոլոր պահանջների բավարարումը ու ուղղակի բանակցությունների ինստիտուտը հենց դրան էլ ծառայեցնում է՝ չցանկանալով իրեն կաշկանդել ինչ-որ փաստաթղթով:

«Փաշինյանի գերխնդիրը ոչ թե խաղաղության պայմանագիրն է, այլ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելը: Այս իմաստով բանակցային փակուղին նրա համար ավելի նախընտրելի է, քան հերթական ստորացուցիչ փաստաթուղթը Երևան բերելը, մանավանդ, որ դա կարող է ներքաղաքական «գլխացավանքի» պատճառ դառնալ:

Իհարկե, Փաշինյանի վարքագիծը նման է անպատասխանատու արկածախնդրության, որովհետև դուռ կարող է բացել նոր պատերազմի համար, որտեղ Հայաստանն ամբողջովին անպաշտպան ու առանց դաշնակիցների է մնալու Ադրբեջանի դիմաց(դա է լինելու երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հետևանքը):


Իսկ Երևանի ու Բաքվի «տեղեկատվական պատերազմները» ընդամենը շղարշ են»,-գրել է Սուրենյանցը։

Placeholder