Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
14:46 18/07/2024
Հայաստան

Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է. ՀՀ ԱԳՆ

«Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

Նա նաև նշում է. «Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։ 

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ  Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։ 

«Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի վարչապետի կողմից հանդիպումից հրաժարումը համարում ենք նահանջ խաղաղության օրակարգից», - ասել էր Հաջիևը։

Նշենք, որ  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Այսօր ավելի վաղ  Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Վուդսթոքի Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:  Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

Placeholder
Հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է. ՀՀ ԱԳՆ