Բայդենը կինքնամեկուսանա
Քաղաքական
09:39 18/07/2024
Աշխարհ

Բայդենը կինքնամեկուսանա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով և ունի հիվանդության մեղմ ախտանիշներ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։

«Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո նախագահ Բայդենը հանձնել է COVID-19-ի թեստ և այն դրական է եղել», - ասվում է մամուլի քարտուղար հայտարարության մեջ:

Բայդենը մտադիր է ինքնամեկուսանալ՝ Դելավերի իր նստավայրում և շարունակել կատարել իր պարտականությունները։

Հիվանդության պատճառով Սպիտակ տան ղեկավարը ստիպված է եղել չեղարկել իր ելույթը Լաս Վեգասում UNIDOSUS համաժողովում, որը նվիրված էր Լատինական Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությանը։

Ռիա նովոստին գրում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվում։ Նա երկու անգամ վարակվել է 2022 թվականի հուլիսին։
 

Placeholder
Բայդենը կինքնամեկուսանա