Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ
Հասարակություն
17:02 19/07/2024
Հայաստան

Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ

Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում որոշ ավիաընկերությունների հետ կապված  խափանումներ եղել են։ Այս մասին Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։ Նա նշեց, որ այդ պատճառով գրանցվել են չվերթների ուշացումներ:

«Ներկա պահին խնդիրը կարգավորման փուլում է»,- ասաց  Լուսինե Մողրովյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում Windows սարքերի խափանման պատճառով գրանցվել է գլոբալ տեխնիկական խափանում, որի պատճառով հեռահաղորդակցության օպերատորները, բանկերը և ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել։ BBC-ի փոխանցմամբ, խնդիրների պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։

Microsoft ընկերությունն արդեն հայտնել է, որ Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է։ 
 

Placeholder
Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ