Բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը
Մշակույթ
13:31 19/07/2024
Հայաստան

Բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը

Հուլիս 26-ին ժամը 20:30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի զբոսայգու բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը (ղեկավար՝ Տիգրան Սուչյան):

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին մասնակցում են նաև ժամանակակից հիփ-հոփ կատարող Նարեկ Հովսեփյանը (A-Chilla) և Ժաննա Դավթյանը (վոկալ)։ Ծրագրում՝ հայկական և արտասահմանյան դասական ջազային և հեղինակային ստեղծագործություններ։

Արցախի պետական ջազ նվագախումբը հիմնադրվել է 2004թ-ին: Հիմնադրման օրվանից նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Արցախի, Հայաստանի և ՌԴ բեմերում: 

Placeholder
Բացօթյա բեմում հանդես կգա Արցախի պետական ջազ նվագախումբը