Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում պեղումների ժամանակ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորների կտորներ
Մշակույթ
17:45 19/07/2024
Հայաստան

Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում պեղումների ժամանակ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորների կտորներ

Հուլիսի 18-ից հետախուզական պեղումներ են մեկնարկել  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի ձորալանջին գտնվող Հերմոնի վանք վանական համալիրի տարածքում։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի պետ՝ Մերի Սաֆարյան)։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ աշխատանքներն ընթանում են 16-17-րդ դդ. կառուցված Սբ. Գրիգոր Լուսավորիչ կիսավեր եկեղեցու արևելյան հատվածում։

Քարահողային լիցքի մաքրման արդյունքում արդեն իսկ գտնվել են խաչքարերի, արձանագիր սրբատաշ բեկորներ, ծածկասալերի կտորներ։

Պեղումներն ընթացքի մեջ են՝ նորանոր բացահայտումների ակնկալիքով։

 

Placeholder