Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինացի մարզիկներին թույլ են տվել Օլիմպիական խաղերի ժամանակ չսեղմել ռուսների ձեռքը
Հուլիսի 26-ին Փարիզում կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը։ Մի քանի ռուս մարզիկներ կմասնակցեն օլիմպիական խաղերին չեզոք կարգավիճակով։ Ուկրաինացիներին թույլ են տվել չսեղմել ռուս մարզիկների ձեռքերը։ Sport.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Ուկրաինայի ԱՕԿ-ի ղեկավար Վլադիմիր Գուցեյտը։
«Մենք պայմանավորվել ենք միջազգային ֆեդերացիաների հետ այն մարզաձևերում, որտեղ հանդիպման ժամանակ կամ մրցումից հետո անհրաժեշտ է մրցակցին բարևել, որ իրար չբարևենք, ռուսների ձեռքը չսեղմենք։ Մենք այս խնդիրը լուծել ենք, որպեսզի մեր մարզիկների նկատմամբ սադրանքներ չլինեն»,- ազգային հեռուստամարաթոնում ասել է Գուցեյթը։
Այս պահին Օլիմպիական խաղերի մասնակիցների թվում կա 15 ռուս մարզիկ։