Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում
Քաղաքական
17:01 19/07/2024
Տարածաշրջան

Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում

Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում
3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում։ Այս մասին հայտարարե է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN-ին տված հարցազրույցում։

«Մենք  սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածշրջանում ցանկացած աշխարհքաղաքական փոփոխությանը։ Տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը  բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք այս հարցով աջակցել»,-ասել է դեսպանը։

Մեհդի Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն աջակցում է 3+3 ձևաչափին, հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներն այդ ձևաչափի շրջանակում առաջիկայում կհանդիպեն Թուրքիայում։ Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Թեհրանում կայացած առաջին հանդիպմանը։

Իրանցի դիվաագետն ընդգծել է Սյունիքի անվտանգության կարևորությունն իրանական կողմի համար։

«Այն ռազմավարական շրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի ու Հայաստանի միջև անվտանգության ու առևտրի ապահովման համար»,-ասել է  նա։

Դիվանագետն այս առումով նշել է Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, որը նպաստում է միջսահմանային հաղորդակցության բարելավմանը, նպաստում առաջացած խնդիրների անհապաղ լուծմանը։


 

Placeholder
Իրանի դեսպան. 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում