Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում
Մշակույթ
14:27 19/07/2024
Հայաստան

Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կսկսվի սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպանն ասաց, որ փառատոնի ընթացքում հանրահայտ երաժիշտներ են ելույթ ունենալու, այդ թվում իսպանացի օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն։ 

«Ունենք բացառիկ համերգ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու Պլասիդո Դոմինգոն։ Մեծ գալա համերգ է լինելու՝ պատմական նշանակությամբ»,- ասաց Է.Թոփչյանը։

Նա նշեց, որ ողջ տարվա ընթացքում հայտնի երաժիշտներ են գալու Հայաստան, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը եվրոպական մի շարք երկրներում է ելույթ ունենալու։ 

Placeholder
Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում