Ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից
Հասարակություն
13:52 19/07/2024
Հայաստան

Ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից

«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Տարածված տեսանյութում երևում է՝ ավտոբուսի վարորդը  հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա, ապա ուժով փորձում իջեցնել տրանսպորտից։

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Placeholder
Ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից