Օտարերկրացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել, կան վիրավորներ
Իրավունք
10:54 20/07/2024
Հայաստան

Օտարերկրացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել, կան վիրավորներ

Այսօր ժամը 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի: Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Placeholder
Օտարերկրացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել, կան վիրավորներ