«Հրապարակ». Վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը
Օրվա մամուլ
08:51 20/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն հայտնի են այս տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ, թափուր է մնացել 6 հազար 300 վճարովի և 271 պետական պատվերով անվճար տեղ:

Բայց վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը, որի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուժության ֆակուլտետ այս տարի ընդունվել է ընդամենը 2 դիմորդ, թեև սա 2 անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը. 23-ին այդ ֆակուլտետ ընդունվել էր 1 դիմորդ։ Ո՛չ պրոպագանդան, ո՛չ հատուկ կրթաթոշակների սահմանումը ագրարայինի ընդունելության հարցում փոփոխությունների չեն հանգեցնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder