Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի կողմից օկուպացրած Քարվաճառում երեք մարդ է տուժել ականի պայթյունից
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում երեք երեք ադրբեջանցիներ պայթել են ականների վրա։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Խալիֆա Հուսեյնովը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից, իսկ նրահետևից շարժվող Սամանդար Մամեդովը բեկորային վնասվածքներ է ստացել։ Օգնության հասած Ռահիմ Գարաշևին պայթեցրել է մեկ այլ ական։
Միջադեպից հետո Ադրբեջանի Ականազերծման գործակալությունը հերթական անգամ դիմել է Ադրբեջանի բնակիչներին՝ կոչ անելով հետևել անվտանգության կանոններին, չայցելել անծանոթ վայրեր, ուշադրություն դարձնել նախազգուշացնող նշաններին։