Թրամփը  Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է՝ ընտրվելու դեպքում «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»
Քաղաքական
12:39 20/07/2024
Աշխարհ

Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է՝ ընտրվելու դեպքում «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»

ԱՄՆ նախկին նախագահ և գալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին։

«Ես և Զելենսկին շատ լավ հեռախոսազրույց ունեցանք: Նա շնորհավորեց ինձ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու դառնալու կապակցությամբ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է գրառման մեջ:

Թրամփի խոսքով, եթե ինքը հաղթի ընտրություններում, «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»։

«Երկու կողմերն էլ կարող են համախմբվել և բանակցել մի համաձայնության շուրջ, որը վերջ կտա բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,- խոստացել է նախկին նախագահը։
Զելենսկին իր հերթին գրել է  X սոցիալական ցանցում, որ ինքը Թրամփի հետ պայմանավորվել է ապագայում հանդիպման շուրջ՝ քննարկելու խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերը։ 

Placeholder
Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է՝ ընտրվելու դեպքում «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»