Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել
Աշխարհում
10:43 20/07/2024
Աշխարհ

Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Շենսի նահանգում ավտոմայրուղու կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 30 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Գազետա.ռու-ն գրում է, որ հուլիսի 19-ին Շանսի նահանգի Շանլուո քաղաքի Չժաշույ գավառում հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհային կամրջի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով մեքենաներն ընկել են գետը։’

«Մոտ 20 տրանսպորտային միջոց և ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած»,- նշել է հաղորդավարը։
 

 
Placeholder
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել