Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եսային ձեռքերը կորցրեց, ոտքերն այդ վիճակում, իմը դեռ ոչինչ, գլուխս էին ծակել, փակվեց, կողերս էին ջարդել, կուղղվի։ Վարչապետի աթոռը զբաղեցնողն այնքան բարոյազուրկ է, որ ԱԺ-ում կանգնում, ասում է՝ ասում են՝ ինչ-որ մեկը ձեռքն է ջարդել, դա սուտ է։ Լկտիությունը, էլի, քաղաքական անբարոյականության գերագույն դրսևորում»,- 24TV-ի եթերում հայտարարել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ հավելելով, որ ժամանակը երբ գա, պատասխան են տալու։
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության բռնությունների հետևանքով լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքերի լուրջ վնասվածքներ էր ստացել Եսայի Քարամյանը, ով մի քանի անգամ վիրահատվել է։
Ա.Գասպարյանը նաև ասել է. «Հայաստանը անտեր-անտիրական է մնացել ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացրել է, բայց Արևմուտքից անվտանգային որևէ երաշխիք չի ստանում։ Ադրբեջանը մերժում է երկխոսել, այդ կերպ իր թղթապանակի գինը բարձրացնում է»
Խոսելով Սյունիքով անցնող ճանապարհի մասին Գասպարյանը նշել է, որ իր համոզմամբ, Սյունիքով ճանապարհը ՌԴ-ին է տրվելու, մնացածը թատրոն է․ «Սյունիքի համար ՌԴ-ն կռիվ է տալու, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիր ունի, որը պետք է լուծի, մենք, որպես ժողովուրդ, պետք է ուժ ունենանք, կասեցնենք ինքնակործանումը և գնանք, ՌԴ-ի հետ խոսենք։ Գառան հոգեբանությամբ ռեգիոնում չենք կարող մեր խոսքն ասել, գայլերը չեն թողնի, ինքնակործանման ենք գնում»։