ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանի միջոցով հարավային ճակատ բացել Ռուսաստանի դեմ
Քաղաքական
19:26 22/07/2024
Աշխարհ

ԱՄՆ-ը նախատեսում է Հայաստանի միջոցով հարավային ճակատ բացել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի միջոցով հարավային ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով թուրքական Cumhuriyet թերթին։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Վաշինգտոնը բազմիցս փորձել է հարավային ճակատ բացել Ռուսաստանի սահմանների մոտ՝ օգտվելով Վրաստանում ստեղծված իրավիճակից, սակայն դա նրանց երբեք չի հաջողվել։ Այս պահին, ըստ նրա, նույն նպատակով ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ մերձեցմամբ։

«Հիմա ԱՄՆ-ը փորձում է խաղալ Հայաստանի խաղաքարտը, Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին հրավիրված է եղել ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Պետքարտուղար Ուզրա Զեյան հաստատել է այս լուրը և հայտարարել Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերություններում «նոր ռազմավարական փուլի մեկնարկի» մասին», - նշվում է նյութում։

Placeholder