Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք
Առողջություն
16:38 22/07/2024
Հայաստան

Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 12 նոր դեպք։

Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այս տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է 533 մարդ, այսօրվա դրությամբ հիվանդությամբ հոսպիտալացված է վեց մարդ։ Հիվանդների գերակշռող մասը՝ 319-ը երեխաներ են։



Placeholder