Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին
Քաղաքական
18:52 21/07/2024
Տարածաշրջան

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթաժողովին։ The National-ի հաղորդմամաբ, այս մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երեւան։

«Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,  հայտարարել է Հաջիևը:

Նա նշել է, որ Մուխթար Բաբաևը (COP29 նախագահ) հրավեր նամակ է հղել Հայաստանի արտգործնախարարին. «Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»։

Հաջիևն ասել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է, և վճռական բանակցությունները դուրս են գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից։

«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024 թվականի նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում:
 

Placeholder
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին