Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից կլինի, որ ես հեռանամ պաշտոնից և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամկետում նախագահի պաշտոնը զբաղեցնելու վրա», - հայտարարել է նա:
«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։
Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:
Ես գիտեմ, որ դրանցից ոչ մեկին չէր հաջողվի հասնել առանց ձեզ, ամերիկացի ժողովրդի: Միասին մենք հաղթահարել ենք համավարակը և ամենամեծ տնտեսական ճգնաժամը Մեծ դեպրեսիայից ի վեր։ Մենք պաշտպանել և պահպանել ենք մեր ժողովրդավարությունը։ Մենք վերածնել և ամրապնդել ենք մեր դաշինքներն ամբողջ աշխարհում։
Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր նախագահ: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։
Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- գրել է Բայդենը