ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 մլրդ դոլարի շեմը
Տնտեսություն
15:43 22/07/2024
Հայաստան

ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 մլրդ դոլարի շեմը

«Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ շեմը»,-նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա նշում է, եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։

«Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել․․․․»,-գրում է նա։

Placeholder
ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 մլրդ դոլարի շեմը