Արարատ լեռան վրա կորած թուրք լեռնագնացներին մահացած են գտել
Աշխարհում
18:07 22/07/2024
Աշխարհ

Արարատ լեռան վրա կորած թուրք լեռնագնացներին մահացած են գտել

Երկու օր առաջ այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը բարձրանալիս կորած լեռնագնացներին մահացած են գտել։

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Թուրքիայի երկու քաղաքացին խմբի կազմում  լեռ են բարձրացել եղանակային բարդ պայմաններում։

Շաբաթ օրը 5500 մ բարձրություն ունեցող գագաթից ոչ հեռու երկու տղամարդ մառախուղի ու ձնաբքի պատճառով արգելափակվել են։ Նրանց որոնելու են մեկնել փրկարարները, գնության է հասել անօդաչու թռչող սարք։

«Տեղացի էքսկուրսավարը և նրա ընկերը 4900 մետր բարձրության վրա հայտնաբերել են երկու լեռնագնացների անշնչացած մարմինները»,- նշում է աղբյուրը։

Placeholder
Արարատ լեռան վրա կորած թուրք լեռնագնացներին մահացած են գտել