Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազություն
Իրավունք
10:29 23/07/2024
Հայաստան

Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազություն

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու  նրանց  պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշումներ։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։

Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։

Ըստ աղբյուրի,  «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։  Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։

Այս փուլում դատախազությունը չի հրաարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։

Placeholder
Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազություն