Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հասարակություն
08:11 23/07/2024
Հայաստան

Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հուլիսի 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի  23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով : 

Placeholder
Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով