Թուրքիայում ռուս բլոգեր MotoTani-ի մահվան դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել
Աշխարհում
14:14 23/07/2024
Աշխարհ

Թուրքիայում ռուս բլոգեր MotoTani-ի մահվան դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել

Թուրքիան տեսանյութ է հրապարակել ռուս մոտոցիկլավար Տատյանա Օզոլինայի (MotoTanya) մահվան դեպքի վայրից։ Այդ մասին հայտնում է РБК-ն։

Կադրերում երևում է Բոդրումի մոտ գտնվող Միլաս քաղաքի հարակից մայրուղին։ Փոսում ընկած կոտրված մոտոցիկլետը, որի մոտ կա ոստիկանական մեքենա։

MotoTanya-ն Միլաս-Սեկե մայրուղու վրա բախվել է թուրք մոտոցիկլետային բլոգեր Օնուր Օբութին։ Նրանց հետ մեկ այլ մոտոցիկլավար էլ է եղել, սակայն նա չի տուժել։

Օզոլինան Instagram-ում ունի գրեթե մեկ միլիոն բաժանորդ, իսկ YouTube-ում՝ մոտ 2 միլիոն։ Instagram-ում նրա վերջին գրառումն արվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում երկուշաբթի մոտ ժամը 10:00-ին։

Լրատվամիջոցները նշում են, որ նա շրջել է Թուրքիայով և սոցցանցերում մանրամասն լուսաբանել ճանապարհորդությունը։

Placeholder
Թուրքիայում ռուս բլոգեր MotoTani-ի մահվան դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել