Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին
Քաղաքական
15:21 24/07/2024
Աշխարհ

Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամության մասին հայտարարությունը։

«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում»,- ասել է Հաջիզադեն։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և այդ նպատակով կստեղծի ամենահարմար պայմանները։

Placeholder
Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին