Տրանսպորտից ավելի նվազ քանակությամբ օգտվողների համար ուղեվարձը կարող է ավելի թանկ լինել. Տիգրան Ավինյան
Հասարակություն
15:52 24/07/2024
Հայաստան

Տրանսպորտից ավելի նվազ քանակությամբ օգտվողների համար ուղեվարձը կարող է ավելի թանկ լինել. Տիգրան Ավինյան

«Տրանսպորտի վճարման նոր համակարգին ամբողջական անցումը տեղի է ունենալու հունվարի 1-ից։ Մնեք նոր տոմսային համակարգի ներդրման փորձկման փուլում ենք գտնվում»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ասաց, որ այս փուլում տոմսային համակարգի խնդիրեն են վեր հանում և փորձում լուծել։

Ավինյանի խոսքով, մինչ այդ քաղաքացիները հնարավորություն կունենան տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկային քարտի միջոցով NFC համակարգից այդ տոմսը գնելու և քարտային ապարատները կպատրաստվեն։

«Մենք ուզում ենք, որ այս համակարգն ամբոջապես պատրաստ լինի, որպեսզի համոզված լինենք, որ այն աշխատում է, բոլոր խնդրրները լուծված են և հունվարի 1-ից նոր համակարգն արդեն իսկ ներդրվում է»,-հայտարարեց Ավինյանը։

Անդրադառնալով ուղեվարձի թանկացմանը՝ Ավինյանը հայտնեց. «Համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի և այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից՝ նրանց համար միգուցե ավելի էժան լինի ուղեվարձը, իսկ այն մարդիկ, որոնք ավելի նվազ քանակությամբ են օգտվում տրանսպորտից, ապա նրանց համար կարող է մի փոքր ավելի թանկ լինել։ Տրանսպորտային համակարգի և մարդկանց հարմարավետության համար միասնական տոմսային համակարգն էական բարեփոխում է լինելու»։
 

Placeholder