Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում
Տնտեսություն
13:41 25/07/2024
Աշխարհ

Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում

ԱՊՀ երկրների շարքում միջին անվանական աշխատավարձով՝ գնողունականության համարժեքության առումով Հայաստանը վեցերորդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշով։ SputnikLive-ին նման տվյալ են փոխանցել Արհմիությունների գլխավոր կոնֆեդերացիայից։

Աղբյուրը մանրամասնում է, որ Հայաստանում անվանական միջին աշխատավարձով կարելի է գնել նույնքան ապրանքներ, որքան ԱՄՆ-ում 1908 դոլարով։

Վարկանշային այս աղյուսակում Ռուսաստանն առաջին հորիզոնականում է, նրան հաջորդում են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Մոլդովան։ 

Անվանանական աշխատավարձի դեպքում արժույթը համեմատվում է յուրաքանչյուր երկրում այն ​​ապրանքների քանակով, որոնք կարելի է գնել դրանով:

Օրինակ՝ Ռուսաստանում 73709 ռուբլիով կարելի է գնել նույն քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, որքան ԱՄՆ-ում 3156 դոլարով: 

2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.9%-ով և կազմել 210,475 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 307,742 դրամ։

Placeholder
Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում