Վերաարտահանման արդյունքում ՀՀ-ում 2024 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կազմել է 10.4 %.
Տնտեսություն
17:07 25/07/2024
Հայաստան

Վերաարտահանման արդյունքում ՀՀ-ում 2024 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կազմել է 10.4 %.

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով հունվար-հունիս ամիսներին 2023թ. հունվար-հունիսի նկատմամբ արձանագրվել է 10.4 % տնտեսական ակտիվության աճ։

Ըստ հրապարակված ցուցանիշների, առևտրի շրջանառությունը աճել է 22.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 18.2 %-ով,  շինարարության ծավալը 15.7 %-ով։

Հատկանշական է, որ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 86.5 %-ով։

Արձանագրենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի, արտահանման և ներմուծման նման բարձր աճերը բացատրվում են վերաարտահանմամբ, այլ ոչ թե արդյունաբերական ոլորտի իրական աճով։
 

Placeholder