Երեք օր կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար ու անանուն հետազոտություններ
Առողջություն
13:17 25/07/2024
Հայաստան

Երեք օր կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար ու անանուն հետազոտություններ

ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ` Երևանում և մարզերում, հուլիսի 28-30-ը:

ԱՆ-ից հայտնում են, որ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում:

Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ հասցեներում`

. հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
. հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
. հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
. հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
. հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
. հուլիսի 30- Գավառ քաղաք  (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):

Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Placeholder
Երեք օր կանցկացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար ու անանուն հետազոտություններ