Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է
Քաղաքական
12:50 26/07/2024
Հայաստան

Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է

Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։ 

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ»  ունեն։

Սոբահանին նշել է, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:
 

Placeholder
Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է