Լավրովը հանդիպել է Ֆիդանին
Քաղաքական
13:20 26/07/2024
Տարածաշրջան

Լավրովը հանդիպել է Ֆիդանին

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի(ՀԱՊԱ) նախարարների խորհրդի շրջանակներում Վիենտյանում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Բանակցությունների սկզբում ռուս նախարարը Ֆիդանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Լաոս։ Թուրք նախարարն ասել է՝ ուրբաթ առավոտյան։

Իր հերթին Լավրովը նրան ասել է, որ նախօրեին է ժամանել Մոսկվայից և արդեն հասցրել է հինգ երկկողմ և մեկ եռակողմ հանդիպում անցկացնել՝ ՌԴ- Չինաստան-Լաոս ձևաչափով։

Placeholder
Լավրովը հանդիպել է Ֆիդանին