Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելո՞ւ է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը
Քաղաքական
11:12 27/07/2024
Տարածաշրջան

Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելո՞ւ է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը

Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Նման եզրահանգման կարելի է հանգել ՀՀ ԱԳՆ նամակից` ի պատասխան «Sputnik Արմենիայի» գրավոր հարցման։

«Ավելի վաղ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում մոտ ժամանակներս:

««3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման և ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։

Այս ձևաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին` Իրանում»,-ասվում է լուրում։

 

Placeholder