Վաղն Արմավիրում ժամեր շարունակ ջուր չի լինի
Հասարակություն
15:43 29/07/2024
Հայաստան

Վաղն Արմավիրում ժամեր շարունակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի  30-ին ժամը 09:30-18:00  կդադարեցվի  Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի` Շիրազի, Նալբանդյան, Մաշտոցի, Ազատամարտիկների փողոցների, Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Աբովյան 4-րդ նրբանցքի, Ե. Չարենցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Placeholder