Իտալիայի լողափերից մեկում վախից ուկրաինացի է մահացել
Աշխարհում
17:09 29/07/2024
Աշխարհ

Իտալիայի լողափերից մեկում վախից ուկրաինացի է մահացել

Ուկրաինացի ինժեները վախից մահացել է Իտալիայի Կրոտոնե քաղաքի լողափում, երբ փորձել է փախչել կրետներից։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Corriere della Sera թերթը։

Ինչպես նշում է լուրում, Ուկրաինայից 47-ամյա ինժեները ընտանիքի հետ հանգստանում էր ծովափին և իր կողքին տեսել է իշամեղուների երամ։ Հայտնի է, որ տղամարդը ալերգիա է ունեցել կրետի խայթոցից։ Ըստ Թերթի, նա խուճապահար նետվել է ջուրը՝ նրանցից փրկվելու համար ու մահացել։

«Սկզբում ենթադրվում էր, որ դա անաֆալիկ ցնցում էր, բայց իրականում շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Կրոտոնայում 47-ամյա ուկրաինացի ինժեների մահը տեղի է ունեցել վախից առաջացած ծանր շոկի պատճառով։

Ըստ պարբերականի, բժիշկներն այս եզրակացությունն արել են, ելնելով այն հանգամանքով, որ տղամարդու վրա կրետի խայթոցի հետքեր չեն հայտնաբերվել։
 

Placeholder